Իրանը Հայաստանի հետ առևտրային գործարքներում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, Ռուսաստանի հետ՝ կզրոյացնի մաքսատուրքերը

Մանրամասներ
բեռնափոխադրում

Մոտ ժամանակներս Իրանը Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի հետ առևտրային գործառնություններում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, իսկ մաքսային սահմաններն ամբողջությամբ բաց կլինեն այդ երկրներից ապրանքների ներմուծման համար, հոկտեմբերի 22-ին հայտարարել է Ռուս-իրանական համատեղ առևտրական պալատի մասնակից Կամբիզ Միրկազեմին:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով IRNA-ն:

Նրա խոսքով՝ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են 2024 թվականի մարտին հանել երկու երկրներից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։

«Մինչև տարեվերջ Իրանի և Ռուսաստանի միջև մաքսային տուրքերը կհանվեն»,- ասել է Միրկազեմին: