Մենք անվերապահ աջակցություն ենք հայտնում Հայաստանի անկախությանը և տարածքային ամբողջականությանը և սահմանային անխախտելիությանը. Եվրախորհրդարանի նախագահ

Մանրամասներ
Ռոբերտա Մեցոլա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում, ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ հանդես են գալիս հայտարարություններով:

Ռոբերտա Մեցոլան նշեց, որ անվերապահ աջակցություն են հայտնում Հայաստանի անկախությանը և տարածքային ամբողջականությանը և սահմանային անխախտելիությանը:

«Մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք ազնիվ և արդար խաղաղ բանակցությունների վրա, կոչ ենք անում հարգել հայերի իրավունքներն ու անվտանգությունը ԼՂ-ում։

Միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը և ԼՂ-ում բնակվող հայերի համար միջազգային երաշխիքները կարող են օգնել խաղաղությանն ու հաշտեցմանը։ Մենք հավատարիմ ենք մնում բոլոր այն ջանքերին, որոնց նպատակն է ՀՀ-ի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը՝ հիմքում ունենալով ՀՀ-ի ու Ադրբեջանի անկախության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության ճանաչումը»,- ասաց Մեցոլան։