«Ադրբեջանը Հայաստանի հետ պատերազմի չի պատրաստվում». Ալիևի ներկայացուցիչ

Մանրամասներ
աֆդրբեջան

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Radiofrance ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը չի նախատեսում նոր պատերազմ սկսել Հայաստանի դեմ և կոչ է արել վերսկսել բանակցությունները՝ խաղաղության հասնելու համար։
«Իհարկե, եթե Հայաստանը հարձակվի մեզ վրա, մենք ձեռքերը ծալած չենք նստի։ Մենք պետք է վերադառնանք բանակցությունների ուղի... Եթե Հայաստանը միանա խաղաղության և կայունության հաստատման մեր ջանքերին, մենք լիովին պատրաստ ենք նպաստելու։ Շառլ Միշելը լավ աշխատանք է կատարել` որպես Եվրոպական խորհրդի նախագահ՝ նպաստելով բանակցությունների վերսկսմանը։ Մենք կրկին պատրաստ ենք Եվրոմիության հետ եռակողմ ձևաչափով բանակցություններին»,- ասել է Ամիրբեկովը։

Նա նաև ընդգծել է «Ադրբեջանի հարգանքը» Հայաստանի և այլ երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ. «Մենք վերջ կտանք այս թշնամությանը... Հայաստանի հայտարարությունները, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, լիովին անհիմն են։ Մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես աշխարհի մյուս բոլոր երկրներինը»։