Կայծակի հարվածից Գեղարքունիքում զինծառայող է մահացել. ՊՆ

Մանրամասներ
զինվոր

Մեր տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից քաղաքացի է մահացել։

Ըստ տեղեկությունների՝ մահացածը ծառայել է մարզի N զորամասերից մեկում։

Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ, վերջինս հաստատեց, որ կայծակի հարվածից մահացածը ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում։