ԼՂ-ից խաղաղապահների դուրսբերման ժամկետները քննարկելու նպատակով այսօր Երևան կայցելի ՌԴ ՊՆ պատվիրակությունը

Մանրամասներ
Արցախ խաղաղապահ

ՌԴ ՊՆ պատվիրակությունը ուրբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

«Այսօր Երևան կայցելի ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը, հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման կոնկրետ ժամկետներ»,- ասել է զրուցակիցը։

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին հայտարարության հիման վրա։ Ռուսական խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը որոշվել է հայտարարության ստորագրման օրվանից հինգ տարի ժամկետով՝ ևս հինգ տարով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ, եթե պայմանագրի կողմերից ոչ մեկը չհայտարարի այս դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրություն։