Բաքուն Երևանից յուրաքանչյուր ուղևորի համար անվտանգության երաշխիքներ է ակնկալում

Մանրամասներ
ադրբեջան

Բաքուն պնդում է, որ Երևանը հուսալի երաշխիքներ պետք է տրամադրի «միջանցքով» երթևեկության անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Մենք ընդունում ենք, որ սա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Այլ հարց է, թե ինչպես նրանք կապահովեն այն», – ասել է Ամիրբեկովը վաշինգտոնյան «Hudson Institute»–ի ավագ գիտաշխատողներ Մայքլ Դորանի և Լյուկ Քոֆիի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ:

«Մենք պնդելու ենք, որ Հայաստանը մեզ հուսալի երաշխիքներ տրամադրի Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան գնացող գնացք նստած յուրաքանչյուր ուղևորի անվտանգության համար», – հավելել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը։ Նա նշել է, որ եթե Հայաստանը որոշի հետաձգել գործընթացը, այս դեպքում կա «Բ» պլան՝ երթուղին կանցնի Իրանով։