Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել

Մանրամասներ
արայիկ հարությունյան

Ադրբեջանի գլխավոր դատախազը նախօրեին` հոկտեմբերի 1-ին, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել: Այս մասին հայտնում է Euronews-ը։

«Գլխավոր դատախազ Քեմրան Ալիևի ձերբակալման հրամանի հայտարարությունը արտացոլում է Ադրբեջանի մտադրությունը՝ արագ և ուժով տիրել տարածաշրջանին` երեք տասնամյակ տևող հակամարտությունից հետո»,- գրում է Euronews-ը։

Արայիկ Հարությունյանը նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2020 թվականի մայիսից մինչև իր հրաժարականը՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ը։