Սկսվում է ներքին մուտիլովկաների 9-րդ ալիքը․ Արդեն խառնվել են իրար, արդեն պեչատել են, որ Նիկոլ չկա․ Լավ էլի, Ради Бога

Մանրամասներ
նիկոլ փաշինյան

Գիտեք, ինչի՞ ընդդիմությունը նաեւ դեռ չի հաջողում։

Որովհետեւ ճանապարհի առաջին յարդը չանցած՝ արդեն սկսվում է ներքին մուտիլովկաների 9-րդ ալիքը։

Նայում եմ նյուզֆիդս, արդեն խառնվել են իրար, արդեն պեչատել են, որ Նիկոլ չկա ու ամեն մեկը փորձում է ապագա իշխանության ծակերը մտցնել իր թայֆի անդամին, կամ իր ընկեր-ընկերուհուն։ Ու զվարճալին այն է, որ դա արվում է՝ «ժողովուրդը պահանջում է» աքսիոմատիկ ինտոնացիայով։

Վրոդե ժողովուրդը պահանջում է, որ անհապաղ հարթակից ելույթ ունենա սա, սա, սա ու էն մի սա-ն, թե չէ լավ չի լինի։

Մի արեք, վատ ա, տգեղ ա, ծիծաղելի ա։

Ես չեմ հավատա, որ ժողովուրդը կարող է պահանջել, օրինակ, որ հարթակից խոսի սառնարանից հանած, առանց էմոցիա, առանց խարիզմա, առանց քաղաքական քթածակի սառած լոքո մի կին, կամ՝ լալահառաչ այր մը։

Լավ էլի։ Ради Бога.

Հա, որ միսս չուտեք, ի սկզբանե ասեմ, որ հարթակից ես ինքս ասելիք չունեմ։ Ես իմ հասանելիք գործը խելոք անում եմ։

Նաիրա Զոհրաբյան