ԼԱՎ ՀԻՇԵՔ, Ալիևից հետո Ադրբեջան չի լինելու․ Արցախը գիտի ինչպես պաշտպանվի, սուգ ու շիվան մի դրեք․ Հայկ Դեմոյան

Մանրամասներ
ալիև

Արցախը տեսել ու վերապրել է արաբների ներխուժումը

Արցախը տեսել ու վերապրել է մոնղոլ թաթարների ներխուժումն ու ավերածությունները

Արցախը տեսել ու վերապրել է խորեզմցիների սարսափելի ասպատակությունները

Արցախը տեսել ու վերապրել է Լենկ Թեմուրի սարսափներն ու նախճիրները

Արցախը տեսել է բազում օսմանական ու պարսկական ներխուժումներ

Արցախը գիտի ինչպես պաշտպանվի, սուգ ու շիվան մի դրեք առանց արկերի մնացած զրահատեխնիկայի համար, որոնց կյանքը նոր որակի պատերազմներում ընդամենը մեկ մարտ է․․․

Միայն մի բան ԼԱՎ ՀԻՇԵՔ։ Իլհամ Ալիևից հետո Ադրբեջան չի լինելու։ Մեկ ընտանիքի հագով կարած պետությունները, նամանավանդ դիկտատորական համակենտրոնացման ճամբարի տեսքով, երկար կյանք չեն ունենում․․․

Սա է պատմության օրինաչափությունը․․․

ՀԳ․ Սա ամենևին էլ չի նշանակում, որ պետք է ձեռքներս ծալած նստենք ու սպասենք, որ բախտը մեզ կժպտա։ Համառ աշխատանք ու պայքարելու անսպառ եռանդ․․․

Հայկ Դեմոյան