Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում. նրա սահմանադրությունը չի կարող տարածվել մարդկանց վրա, ովքեր չեն մասնակցել դրա ընդունմանը. Զատուլին. VIDEO

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

«Ադրբեջանը նախ ռազմական, ապա դիվանագիտական ոլորտում հաջողության հասավ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ, ավելին ստացավ, քան կարող էր սպասել, իսկ դրանից հետո սկսեց ճնշել Հայաստանին ու Ղարաբաղին՝ հնարավորինս արագ վերջնարդյունքի հասնելու համար: Այդ ընթացքում Ադրբեջանի ախորժակը բացվում էր: Հասավ ընդհուպ նրան, որ սկսեց Ադրբեջան անվանել Երևանը, ասել, որ Հայաստանի էական հատվածը ադրբեջանական տարածք է»,- Alpha News-ի եթերում, Հայկ Խալաթյանի հետ զրույցի ժամանակ ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից Հայաստանում անցանկալի անձ ճանաչված Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով հունիսի 19-ին Ադրբեջանի լայնածավալ հարձակման արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակին:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի վերջին հարձակման ժամանակ մեծ դեր խաղաց այն, որ Ալիևը համոզվեց՝ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները հեռու են դաշնակցային լինելուց, քանի որ հատկապես վերջին տարվա ընթացքում Փաշինյանը, զբաղված լինելով Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխության հարցերով, զգալիորեն փչացրել էր երկու երկրների միջև հարաբերությունները:

«Այս ամենի արդյունքում՝ Ալիևը որոշեց կտրել Գորդյան հանգույցը՝ նախապես իմանալով, որ նախ Ռուսաստանը մոտիվացված չէ ինչ-որ կերպ միջամտել դրան, և բացի դրանից, ՌԴ-ն այժմ ներգրավված է Արևմուտքի հետ մասշտաբային կոնֆրոնտացիայի մեջ Ուկրաինայի պատճառով»,- ասաց Կոնստանտին Զատուլինը: