Երեկվա ընթացքում հնարավոր է եղել շուրջ 70-80` մինչև այս պահը անհետ կորած համարվող արցախցիների շրջափակումից անվտանգ դուրս բերումը

Մանրամասներ
տիգրան աբրահամյան

Ադրբեջանի հետ բանակցություններում առաջնային խնդիրներից է` զոհված մեր հերոսների մարմինը ռազմադաշտից դուրս բերելն է, ինչպես նաև` վիրավոր, անհետ կորած և գերեվարված (հավանական) զինծառայողների հետ կապի դուրս գալն ու անվտանգ վայր դուրս բերելը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.

«Երեկվա ընթացքում հնարավոր է եղել շուրջ 7-8 տասնյակ` մինչև այս պահը անհետ կորած համարվող արցախցիների հետ կապի հաստատումն ու շրջափակումից անվտանգ դուրս բերումը:

Վերջին գործողությունների հետևանքով եղել են շրջափակման մեջ գտնվող դիրքեր, որտեղից մեր զինծառայողներին բանակցությունների միջոցով դուրս են բերվել»,- ասել է նա: