Վաղ առավոտից բողոքի ակցիաները մեկնարկել են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ կոչ անելով բոլորին միանալ իրենց։
«Կոչ եմ անում բոլորին քաղաքի տարբեր հատվածներում, թեկուզ փոքր խմբերով, իրականացնել այս ակցիաներն և, ամենակարևորը, բերման չենթարկվել։ Տեխնոլոգիան հետևյալն է՝ ոստիկանների մոտենալու դեպքում անմիջապես տեղափոխվում եք այլ փողոց։ Կարևորը, որ արդյունավետությունն ապահովվի», - ասաց Թևանյանը։
Նշենք, որ առավոտյան բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն փակել էին մի շարք փողոցներ, այդ թվում՝ Երևանի Մյասնիկյան պողոտան: Երթևեկությունը որոշ ժամանակ կաթվածահար էր, սակայն մեծաթիվ ոստիկանական ուժերն ու կարմիր բերետավորներ բացեցին ճանապարհը:
Բացի այդ, այս պահին Հանրապետության հրապարակում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված, քանի որ անհնազանդության խաղաղ ակցիաներից հետո, այստեղ ժամը 10:00-ին բողոքի ակցիա է նախատեսված: Վաղ առավոտից մեծ թվով վահանավոր ոստիկաններ շրջապատել են Կառավարության շենքը։
0Comments