Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում փոխվել են Ռուսաստանի կարողությունները․ Փաշինյան

Մանրամասներ
պուտին նիկոլ

«Ռուսաստանի աղետալի ներխուժումն Ուկրաինա նշանակում է, որ Հայաստանն այլևս չի կարող ապավինել Մոսկվային՝ որպես իր անվտանգության երաշխավորի, նույնիսկ այն դեպքում, երբ մեծանում են մտավախություններն Ադրբեջանի հետ բաց հակամարտությանը վերադառնալու մասին»,- գրել է POLITICO-ն՝ մեջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Կառավարության ղեկավարը վերջերս հարցազրույց է տվել պարբերականին։

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում փոխվել են Ռուսաստանի կարողությունները»,- ասել է Փաշինյանը՝ «ընդունելով, որ Մոսկվան ձգտում է խուսափել Ադրբեջանին և նրա մերձավոր դաշնակից Թուրքիային օտարացնելուց, որոնք երկուսն էլ Կրեմլի համար ռազմավարական նշանակություն են ունեցել անցյալ տարի Ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր»։

«Մեր ռազմավարությունը պետք է լինի՝ փորձել այս իրավիճակում առավելագույնս նվազեցնել մեր կախվածությունը ուրիշներից»,- հավելել է նա։

«Մենք ուզում ենք ունենալ անկախ երկիր, ինքնիշխան երկիր, բայց ստիպված ենք ուղիներ ունենալ, որպեսզի չհայտնվենք Արևմուտքի ու Արևելքի, Հյուսիսի և Հարավի բախումների կենտրոնում…

Չի կարող լինել դեպք, երբ Հայաստանը դառնա «պրոքսի»։

Սա անթույլատրելի է»»,- հավելել է Փաշինյանը։

Ըստ լրատվամիջոցի՝ Փաշինյանն ասել է, որ «ամեն անգամ, երբ հակամարտությունը բռնկվում էր», Ռուսաստանը «պարզապես անկայուն էր»:

«Մոդելը, որով մենք խնդիրներ ունենք մեր հարևանների հետ, և մենք պետք է հրավիրենք ուրիշներին պաշտպանելու մեզ, կարևոր չէ, թե ովքեր են նրանք, շատ խոցելի մոդել է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։