Պարոն Մամիջանյան, էստեղ ո՛չ ձեր կանչերից, ո՛չ «արյունռուշտ» կոչերից վախեցող չկա. պատգամավոր

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Նախօրեին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ «Երևանը փոխվելու է հայրենասերների քրտինքով․ եթե Փաշինյանն անմտություն անի, նաև՝ արյամբ»։

ԱԺ այսօրվա նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորի հայտարարությանը.

«Հերթական անգամ ընդդիմությունը, համատեղելով իր ջանքերը, արյունռուշտ կոչերը էն փաստի հետ, որ կա որոշակի լարվածություն ու կուտակում սահմաններին, անում է նմանատիպ հայտարարություն:

Հետո էստեղից հայտարարում է, որ՝ երբ կանչը հնչի, կգա գործելու ժամանակը:

Կխնդրեմ էդքան պաթոսով չարտահայտվել ու Վայբերի SMS-ներին կանչ չանվանել:

Բոլորս էլ գիտենք, թե կանչ կոչվածը ինչի հետ եք, աշխարհագրական որ կետից եք ստանում:

Դրանք պահեք բացարձակապես սեփական ընթերցանության համար:

Ոչ ձեր կանչերից վախեցող կա, ոչ արյունռուշտ կոչերից ու ոչ էլ ձեզնից: Էս ելույթը կարող եք թարգմանել ու Վայբերով հետ ուղարկել»,- նշել է Ալեքսանյանը: