Աննա Հակոբյանի ցուցադրած Էյնշտեյնի գիրքը հայտնվել է Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայողի մոտ

Մանրամասներ
աննա հակոբյան

Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են օրեր առաջ գերեվարված ՀՀ ԶՈւ պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանին։ Ոսկանյանի հետ հանդիպման լուսանկարներում, որոնք հրապարակել է ադրբեջանական կողմը, սեղանին դրված է Ալբերտ Էյնշտեյնի այն նույն գիրքը, որով վերջերս լուսանկարվել էր և գրառում կատարել Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանը:

Աննա Հակոբյանը լուսանկարը հրապարակել էր հունիսի 15-ին և գրել. «Ֆիզիկայից բան չեմ հասկանում, դժվար էլ հասկանամ, եւ այնուամենայնիվ ինձ Ալբերտ Էյնշտեյնի օգնությունն է հարկավոր, ընկալելու համար «օֆիսների» գրավիտացիոն ուժն ու տարածաժամանակային հատկությունները, եւ անցողիկ էակների վրա դրանց ազդեցության հարաբերականության տեսությունը»:

Այն շապիկի վրա, որը կրել էր Աննա Հակոբյանը, գրված է. «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»:

Fotoram_io - 2023-08-25T132536_592 
Fotoram_io - 2023-08-25T132557_785 

Fotoram_io - 2023-08-25T132621_476 Fotoram_io - 2023-08-25T132749_976 Screenshot 2023-08-25 132238