Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանում՝ կիրառելով հրաձգային զենք

Մանրամասներ
դիրք

Օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը ադրբեջանական զինուժը ԱՀ Մարտունու շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հայկական կողմից կորուստներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։