Գիշերը Մոսկվան կրկին հարձակման է ենթարկվել. 3 անօդաչուներից մեկը հարվածել է «Մոսկվա-Սիթի»-ում կառուցվող շենքին

Մանրամասներ
մոսկվա

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ այսօր երեք անօդաչուներ հարձակվել են Մոսկվայի վրա, դրանցից մեկը մխրճվել է «Մոսկվա-Սիթի»-ում կառուցվող շենքի մեջ։

Անօդաչուներից երկու խոցել են ՀՕՊ համակարգերը Մոժայսկի եւ Խիմկիի տարածքում։

Եվս մեկը ճնշվել է ՌԷՊ միջոցներով, այն մխրճվել է «Մոսկվա-Սիթի»-ում կառուցվող շենքի մեջ։

Ըստ պաշտոնական տվյալների՝ հարձակման հետեւանքով տուժածներ չկան:

Անօդաչուն հայտնվել է One Tower կիսակառույցում եւ վնասել մոտ 100 քառակուսի մետր ճակատային հատված։