Վստահ եմ՝ Ալիևը գոհ է. Հիմա գնդակը կրկին մեր դաշտում է. Այլ տարբերակ չկա... Հրանտ Մելիք-Շահնազարյան

Մանրամասներ

Ալիև-Փաշինյան զույգը նախօրեին հերթական լավ բեմադրված ներկայացումը մատուցեց մեր ժողովրդին։

Ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը․

«Նրանք փորձեցին համոզել հայերին, որ դիմադրությունն անիմաստ է՝ ողջ աշխարհն է Արցախը ճանաչում Ադրբեջանի կազմում։ Վստահ եմ՝ Ալիևը գոհ է. Հայաստանի իր դրածոն այս անգամ էլ գերազանց աշխատեց՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրեց և հասավ նրան, որպեսզի բոլորը հերթական անգամ Արցախն ադրբեջանական տարածք հռչակեն։ Էլ ի՞նչ էր պետք Ալիևին։ Ոչինչ։

Դե իսկ Փաշինյանն էլ կկանգնի ժողովրդի առջև ու կսկսի արդարանալ՝ մենք ամեն ինչ արեցինք, նույնիսկ ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրեցինք, բայց դե տեսաք՝ բոլորն ասում են, որ Աղդամի ճանապարհը պետք է բացվի, իսկ Արցախն էլ Ադրբեջանի կազմում լինի։

Կարո՞ղ էր արդյոք ՄԱԿ ԱԽ նիստն այլ ընթացք ունենալ։ Միանշանակ՝ այո։ Բայց դրա համար պետք էր, որպեսզի ՀՀ իշխանությունները թուրքի ձեռքի մարիոնետ չլինեին։ Պետք էր, որպեսզի նրանք Հայաստանի ու Արցախի և ոչ թե Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը պաշտպանեին։ Պետք էր ունենալ ազգային իշխանություն և ոչ թե դավաճանների կույտ։

Դրա համար գրեթե վստահ եմ, որ ՄԱԿ ԱԽ նախօրեի նիստը կայացել է ոչ թե Երևանի, այլ Բաքվի պահանջով։ Այդ է պատճառը, որ ԱԽ նիստում քննարկել են ոչ թե Արցախում ցեղասպանության վտանգի ահազանգով Հայաստանի՝ օգոստոսի 11-ի դիմումը, այլ անցած տարվա սեպտեմբերին ՀՀ տարածքի վրա ադրբեջանական հարձակման կապակացությամբ պատրաստված դիմումը։ Բաքուն լավ է աշխատել և ամեն ինչ արել է, որպեսզի ՄԱԿ ԱԽ նիստում օրինականացվեն իր բոլոր ռազմական հանցագործությունները։ Եվ եթե Երևանում նստած չլիներ իրենց գործակալը, ադրբեջանցիներն այդ խնդիրը երբեք չէին կարող լուծել։

Հիմա գնդակը կրկին մեր դաշտում է։ Մենք պետք է հավաքենք մեր ուժերն ու հստակ պատասխան տանք այսպես կոչված միջազգային հանրությանը։ Առաջին հերթին պետք է գրողի ծոցն ուղարկել դավաճանների այս իշխանությունը։ Այլ տարբերակ չկա։ Հակառակ դեպքում մենք իսկապես կկորղնենք Արցախը, իսկ հետո նաև Հայաստանի Հանրապետությունը»։