Նավալնին դատապարտվել է 19 տարվա ազատազրկման՝ հատուկ ռեժիմի գաղութում

Մանրամասներ

Մոսկվայի քաղաքային դատարանը ծայրահեղականության մեղադրանքով Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 19 տարվա ազատազրկման, գրում է РИА Новости-ն։ 

Նավալնին մեղավոր է ճանաչվել ծայրահեղական համայնք ստեղծելու, ծայրահեղական գործունեության ֆինանսավորման և այլ հանցագործությունների մեջ։ Դատախազը պահանջել է նրան 20 տարվա ազատազրկման դատապարտել հատուկ ռեժիմի գաղութում։

Գործով մեկ այլ անձ է Դանիել Խոլոդնին՝ Նավալնիի YouTube-ի ալիքներից մեկի նախկին տեխնիկական տնօրենը։ Նա մեղադրվում է ծայրահեղական գործունեության ֆինանսավորման և ծայրահեղական համայնքին մասնակցելու մեջ։ Նրա համար դատախազը տասը տարի է խնդրել ընդհանուր ռեժիմի գաղութում։

Նավալնին հայտնվեց կալանքի տակ այն բանից հետո, երբ 2021 թվականի փետրվարին Իվ Ռոշերից դրամական միջոցների յուրացման գործով պայմանական պատիժը փոխարինվեց իրական ազատազրկմամբ՝ պրոբացիոն ռեժիմի խախտման պատճառով։