Պաշտոնյան կերել է որպես կաշառք ստացած գումարը

Մանրամասներ

Հնդկաստանում գյուղի պաշտոնյան իրեն ձերբակալելու եկած ոստիկանների աչքի առաջ կերել է որպես կաշառք ստացած հինգ հազար ռուպի։ Այս մասին shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է News9Live-ը։

Տեսանյութում նկարահանված միջադեպը տեղի է ունեցել Մադհյա Պրադեշ նահանգի Բարհեդա գյուղում երկուշաբթի՝ հուլիսի 24-ին։ Տեղի բնակիչներից մեկը բողոք է գրել պաշտոնական Գաջենդրա Սինգհի դեմ, որի պարտականությունները ներառում էին հողի հաշվառումը և հողատերերից հարկերի հավաքագրումը: Նա պնդում էր, որ ավագանու աշխատողն իրենից կաշառք է պահանջում։ Իրավապահները որոշել են անազնիվ քաղծառայողին բերման ենթարկել ու դարանակալել։

Այն բանից հետո, երբ Բարհեդայից տղամարդը Սինգհին տվել է անհրաժեշտ գումարը, ոստիկանությունը մտել է գրասենյակ։ Տեսնելով նրանց՝ պաշտոնյան փողը դրել է բերանը, սկսել ծամել ու փորձել կուլ տալ։ Ոստիկանության աշխատակիցները, ովքեր անմիջապես չեն ընդհատել կաշառքն ուտելու գործընթացը, հանել են այն, ապա պետական ծառայողին տեղափոխել հիվանդանոց։

Սինգհը ձերբակալվել է կաշառակերության համար։ Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է, որ քաղծառայողը չի հասցրել կուլ տալ ամբողջ գումարը՝ դրա մի մասը հանել են բերանից։