«Սրանով քարտից փող են տանում». Սամվել Մարտիրոսյան

Մանրամասներ

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․ «Ժող ջան, էս սուտ ա։ Սրանով քարտից փող են տանում։

Եթե չեք հասկանում, թե ինչու է սուտ, մի քանի բան ասեմ, ականջին օղ արեք։

Ես շուտվանից արել եմ:

1. Եթե սենց բան լինի, ձեզ հաստատ «Թելեգրամ»-ով կամ «Ֆեյսբուք»-ում մի անծանոթ չի գրի դրա մասին

2. Եթե սենց բան կա, ուրեմն գոնե մի այլ տեղ գրած կլնի։ Մի հատ գուգլեք, այ տնաշեններ:

3. Կայքի հասցեն ակնհայտ ուրիշ է, քան նախագահականի, հարգելի́ տնաշեններ:

president-am. id381. xyz

Շնորհակալություն ուշագրավության համար»։ 

Սամվել Մարտիրոսյան