Արա Խզմալյանն ընտրվել է Մատենադարանի տնօրեն

Մանրամասներ

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընտրել է Մատենադարանի տնօրեն։

Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի լրատվական ծառայությունից։

Տնօրենի թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթևոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի  աշխատանքային պայմանագիրը լրացել էր 2023 թ. մարտի 7-ին։  Նա Մատենադարանի տնօրենն էր 2018 թվականից։