Խայտառակություն է. Խաչատուր Սուքիասյան

Մանրամասները՝ տեսանյութում

«Ուզում եմ անդրադառնալ ծխելն արգելելու օրենքին, որը խայտառակություն է. բոլոր տեղերում ծխում են»,- ԱԺ-ում իր ելույթն այսպես սկսեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ շարունակելով.

«Եթե խորը մտածեինք, մի քիչ ուրիշ գործիքներ կգտնեինք: Խնդրում եմ հեղինակներին հետ գնալ, մոնիթորինգ անել, ուսումնասիրել, մտնել սրճարաններ, ասել՝ պարո՛ն, ձեզ մոտ քանի՞ հոգի է ծխում:

Մարդը, որ էդ օրենքն անցկացրել է, փողոցով քայլելիս երբ տեսնում է՝ սրճարանում ծխում են, իրեն ո՞նց է զգում: Նշանակում է՝ չի աշխատում էդ օրենքը, ինչ-որ բան սխալ է արված»,- ասաց նա: