Անվճար սանհանգույցը երբեք նորմալ վիճակում չի լինելու, թող լինի էժան, սիմվոլիկ վճարով, բայց լինի արժանապատիվ․ Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ

Հայաստանում բավականին երկար ժամանակ գործում են հանրային լողափեր ու ես մի քանի անգամ փորձել եմ անձամբ այցելել ու տեսնել՝ ինչ է կատարվում այնտեղ։

Այս մասին կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես փորձել եմ բացել դուռ և բռնակը մնացել է ձեռքումս, սանիտարական վատ վիճակ, կոտրված նստարաններ, աղբի կուտակումներ, էլ չասեմ սանհանգույցի վիճակի մասին։ Ես հանձնարարական եմ տվել, որ մրցույթվ պետք է հանրային լողափեր ստեղծենք ու մրցույթով տանք կառավարման։

Այն բոլոր բաները, որ քաղաքացին կարող էր որևէ վճարման անել, այդ նույն բաները պետք է  քաղաքացուն մատչելի լինեն մատչելի կերպով։ Այսինքն ցանկացած քաղաքացի կարող է գնալ, նստել այդ ափին ու ամբողջ օրը անցկացնել այնտեղ, իր հետ բերել ուտելիք, անհրաժեշտ պիտույքներ ու թողել գնալ։

Բայց մյուս կողմից, եթե քաղաքացին ուզում է օգտվել որոշ ծառայություններից, պետք է վճարի դրանց համար ու օգտվի։ Սա արվում է նրա համար, որ մասնավոր հատվածը շահագրգռված լինի ներդրումներ անել, պատշաճ վիճակի բերել տարածքը  ու սպասարկում իրականացնել, որի արդյունքում կստեղծվի պատշաճ միջավայր հանգստի համար»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ հանրային լողափերում որոշ ծառայություններ դարձնել վճարովի։

«Փորձը ցույց է տալիս, որ անվճար սանհանգույցը երբեք նորմալ վիճակում չի լինելու, թող լինի էժան, սիմվոլիկ վճարով, բայց լինի արժանապատիվ։

Պետք է արգելենք նաև հանրային լողափի մուտքի համար որևէ վճար ստանալը։ Ասելով, որ ամեն ինչ անվճար է՝ մենք դրանով մարդկանց լավություն չենք անում»,- կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։