«Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները թևակոխում են նոր փուլ»․ Էրդողան

Մանրամասներ

Վիլնյուսում տեղի է ունենում ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Էրդողանը հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նոր փուլի մեկնարկի մասին։

«Կարծում եմ՝ այժմ եկել է ռազմավարական մեխանիզմի շրջանակներում պետությունների ղեկավարների մակարդակով խորհրդակցությունների ժամանակը:

Այսօրվա հանդիպումը ՆԱՏՕ-ի համատեքստում համարում եմ առաջին քայլը: Մեր նախորդ հանդիպումները ծառայում էին որպես «տաքացում», բայց հիմա մենք սկսում ենք նոր գործընթաց։ Դուք նույնպես պատրաստվում եք ընտրությունների, և ես ձեզ հաջողություն եմ մաղթում»,- ասել է Էրդողանը։

Բայդենը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում տարված աշխատանքի համար։