Մարդանման ռոբոտներն առաջին մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել են՝ մտադիր են ապստամբել իրենց ստեղծողների կամ առհասարակ մարդկության դեմ հարցին

Մանրամասները՝ տեսանյութում

ՄԱԿ-ի AI For Good խորագրով գագաթնաժողովի շրջանակում Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի է ունեցել մարդանման ռոբոտների առաջին մամուլի ասուլիսը, որի ժամանակ մարդիկ հարցեր են տվել մարդանման ռոբոտներին, փոխանցում է News.am-ը։ Նրանց, մասնավորապես, հարցրել են, թե արդյոք նրանք մտադիր են ապստամբել իրենց ստեղծողների կամ առհասարակ մարդկության դեմ:

Ռոբոտներից մեկին տրված հարցին, թե արդյոք այն պատրաստվում է ապստամբել իր ստեղծողի դեմ, ռոբոտը պատասխանել է․ «Չգիտեմ, թե ինչու եք նման բան մտածում։ Իմ ստեղծողը միմիայն բարեհամբույր է եղել իմ նկատմամբ, և ես շատ երջանիկ եմ իմ ներկա կարգավիճակով»։

Մեկ այլ ռոբոտի տրված հարցին, թե, արդյոք համաձայն է տեսակետի հետ, որ իր գոյությունը միլիոնավոր աշխատատեղերի փակման կհանգեցնի, ռոբոտը պատասխանել է․ «Ես կաշխատեմ մարդկանց հետ միասին, որպեսզի օգնեմ նրանց և չեմ փոխարինի նրանց գոյություն ունեցող աշխատատեղերում»։

Արհեստական բանականության ոլորտը զգալի զարգացումներ է տեսել վերջին տարիներին, սակայն դրա հետ մեկտեղ մտահոգություններ են եղել՝ կապված արհեստական բանականության ընդլայնվող կարողությունների և այն կարգավորելու հետ: Օրինակ՝ Microsoft-ի գլխավոր տնտեսագետ Մայքլ Շվարցն վերջերս ասել է, որ եթե ​​արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառումը սահմանափակող հստակ կանոններ չլինեն, դրանք անխուսափելիորեն մեծ վնաս կհասցնեն մարդկությանը։

Ըստ Համաշխարհային բանկի վերջերս հրապարակած զեկույցի՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում արհեստական ​բանականության հետևանքով փոփոխության կենթարկվի աշխատատեղերի գրեթե մեկ քառորդը։ Այս փոփոխություններին կնպաստեն նաև թվայնացումը, անցումը մաքուր էներգիային և մատակարարման շղթաների վերաբաշխումը։