«Դեռ ոչ». Պուտինը դեռ չի խոսել Էրդողանի հետ․ Պեսկով

Մանրամասներ

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի խոսել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որը Ստամբուլում հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Գրել է MK.ru-ն։

 «Դեռ ոչ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հեռախոսազրույցների կամ դրանց անցկացման պլանների մասին հարցին։

Ուրբաթ օրը Էրդողանը Զելենսկու հետ հանդիպումից հետո ասել էր, որ Թուրքիան ակնկալում է 3 ամսով երկարաձգել հացահատիկի գործարքը։ Նա նաև հույս է հայտնել օգոստոսին Պուտինի հետ հանդիպման մասին։