Հայաստանի պարտության փաստաթուղթը կազմել են Փաշինյանն ու Ալիևը․ Պուտինը փակագծեր բացեց

Մանրամասներ

Ռուսաստանը միայն միջնորդի դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը կնքելու գործում և ստանձնել է կողմերի խաղաղ տարանջատման պարտավորություններ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանն ունեցել է միայն միջորդի դեր և այդ փաստաթղթի շրջանակում ստանձնել կողմերի խաղաղ տարանջատումն իրականացնելու պատրավորություններ: Այն, ինչ մենք այժմ անում ենք»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին «Ռոսսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա ընդգծել է, որ համաձայնագրի հեղինակները երեք կողմերն են՝ ՌԴ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը: ՌԴ նախագահը հայտնել է, որ համաձայնագրի տեքստը կազմվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից:

«Այլ կերպ հնարավոր չէր, քանի որ, ըստ էության, դա երկու կողմերի միջև պայմանավորվածություն էր», -պարզաբանել է ՌԴ նախագահը: