«Թվիթեր»-ի մրցակից Threads-ին միացել է արդեն 10 մլն օգտատեր

Մանրամասներ

Meta-ի գործարկած նոր Threads սոցցանցին, որը «Թվիթեր»-ի մրցակիցն է, 7 ժամում միացել է արդեն 10 մլն օգտատեր։

Ինչպես հայտնում է BBC-ն, այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը։

Նա հավելվածը ներկայացրել է որպես Twitter-ի «բարեկամական» մրցակից։

Ըստ փորձագետների՝ Threads-ը կարող է գրավել Twitter-ի օգտատերերին, որոնք դժգոհ են հարթակի վերջին փոփոխություններից:

Threads-ը թույլ է տալիս օգտատերերին հրապարակել մինչև 500 նիշ և ունի Twitter-ին նման բազմաթիվ գործառույթներ։