Ուկրաինային կասետային ռումբերի տրամադրումը նշանակում է 3-րդ համաշխարհային պատերազմ․ Մեդվեդև

Մանրամասներ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Ուկրաինային կասետային զինամթերք փոխանցելու որոշումը՝ ենթադրելով, որ դա կարող է նշանակել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ «գեղեցիկ հեռանալ՝ հրահրելով միջուկային Արմագեդոն»։

«Այժմ նա, սպառելով բոլոր ռեսուրսները, կասետային ռումբեր է խոստանում ու ՆԱՏՕ-ի հեռանկարով նշան է անում Կիևում նեոնացիստներին, որի իրագործումը նշանակում է 3-րդ համաշխարհային պատերազմ», - գրել է քաղաքական գործիչն իր տելեգրամյան ալիքում։

«Միգուցե անառողջ երևակայություններով տարված մահամերձ պապիկը պարզապես որոշել է գեղեցիկ հեռանալ՝ հրահրելով միջուկային Արմագեդոն ու մարդկության կեսն իր հետ տանելով այն աշխարհ…»,- նշել է Մեդվեդևը։