Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը հայտարարել է ամբողջ երկրում անկարգությունների ավարտի մասին

Մանրամասներ

Ֆրանսիայում անկարգությունները դադարել են։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը Սենատում կայացած լսումների ժամանակ։

«Մենք նախանշում ենք ողջ Ֆրանսիայում հանգստության վերադարձը»,- ասել է Դարմանինը, նշելով, որ ՆԳՆ-ն դեռ մոբիլիզացիայի ուժեղացված ռեժիմում է։

«Անհրաժեշտ է, սակայն, ուշադիր հետևել, թե ինչ կլինի առաջիկա օրերին»,- ասել է ՆԳՆ ղեկավարը։

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբետ Բորնը հայտարարել է, որ Ֆրանսիայում շարունակվող անկարգությունների հետ կապված իրավիճակն աստիճանաբար կայունանում է։