Հարությունյանը նամակ չի գրում Փաշինյանին ու պատասխան չի պահանջում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Անդրանիկ Թևանյան

Մանրամասներ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ասում են, որ Արայիկ Հարությունյանը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին:

Նա նկարագրել է արցախահայության անելանելի վիճակը: Ակնկալել է օգնություն:

Եթե Արայիկ Հարությունյանը նամակ չի գրում Նիկոլ Փաշինյանին ու վերջինիցս պատասխան չի պահանջում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և դրանով իսկ Արցախի պաշարմանը նպաստելու համար, ապա քանի՞ գրոշ արժե ուրիշից բան պահանջելը:

Նամակն, ըստ այդմ, սխալ հասցեով է գրված:

Թշնամին ներսից է: Այդ պայմաններում դրսից ինչպե՞ս կարելի է օգնություն ակնկալել»: