Եթե ապագայում հնարավոր լինի կառուցողական աշխատել Մինսկի խմբի շրջանակում, ապա Միացյալ Նահանգները դեմ չէ․ ԱՄՆ դեսպան

Մանրամասներ

Միացյալ Նահանգները փորձում է գտնել ուղիներ ու կազմակերպություններ, որոնցում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության՝ արդեն սկսած քննարկումները հնարավոր կլինի առաջ տանել ու վերջնարդյունքի հասցնել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

«Դժբախտաբար Ռւսաստանն Ուկրաինայում իր ագրեսիվ գործողությունների պատճառով հանդես չի եկել որպես լավ գործընկեր։ Ուստի մենք աշխատում ենք մեր վստահելի գործընկերների հետ՝ փորձելով առաջ տանել վերոնշյալ գործընթացը»,- ասաց Քվինը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորելու համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի մասին։

«Մինսկի խումբը չի դադարել։ Եվ եթե ապագայում հնարավոր լինի կառուցողական աշխատել Մինսկի խմբի շրջանակում, ապա Միացյալ Նահանգները դեմ չէ դրան։ Մենք դա անպայման կդիտարկենք»,- ասաց նա։