«Ջորջ Սորոսը ձերբակալվել է ընտրություններին միջամտելու համար եւ գտնվում է դաշնային կառավարության կալանքի տակ» հրապարակման մեջ կեղծ ֆոտոպատկեր է պատկերվել:
Լրագրողները բացահայտել են ամերիկացի ֆինանսիստի ձերբակալության գաղտնիքը․ ԱՄՆ-ում Սորոսի ձերբակալության մասին տեղեկությունները կեղծ են։ Այս մասին հայտնում է Lead Stories պորտալը, որը փորձել է պարզել իրավիճակը։
Պորտալը նշել է, որ կանադական Сonservative Beaver ռեսուրսը ֆոտոպատկերով կեղծիքը որպես միլիարդատիրոջ ձերբակալության ապացույց է տեղադրել։ Լրագրողները Photoshop-ի միջոցով Սորոսի դեմ մեղադրանքներով դատական փաստաթուղթ են ստեղծել։ Ընդ որում, հիմք են վերցրել իրական գոյություն ունեցող փաստաթղթերը ընդեմ վեց ռուս հաքերների։
Lead Stories-ը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Сonservative Beaver կայքը բոլորովին վերջերս է հայտնվել՝ այս տարվա սեպտեմբերին։ Այս փոքր ժամանակահատվածում Կանադական ռեսուրսը հասցրել է կեղծարարի համբավ վաստակել:
Այսպես, օրինակ, նախկինում նա արդեն հայտնել էր նաև Ջո Բայդենի որդու ձերբակալության մասին։
0Comments