Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում

Մանրամասներ

Հանրապետության տարածքում` հուլիսի 1-ի և 4-5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-ին առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 2-3-ը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև հուլիսի 2-4-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Հուլիսի 1-ի ցերեկը, 2-3-ը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +30+32։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +3 + 8, ցերեկը՝ + 22 + 26,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +4 + 8, ցերեկը՝ + 22 + 25,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +27+29,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +4 + 8, ցերեկը՝ + 21 + 24,

Լոռիում՝ գիշերը՝ +6 + 10, ցերեկը՝ + 20 + 23,

Տավուշում՝ գիշերը՝ +8 + 12, ցերեկը՝ + 20 + 23,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3 + 7, ցերեկը՝ + 22+ 24,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12 + 15, ցերեկը՝ + 26 + 30,

Արարատում՝ գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ + 31 + 33,

Արմավիրում՝ գիշերը՝ +12 + 14, ցերեկը՝ + 31 + 33,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 21 + 23,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +31+33,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +30+33,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+29,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +15 + 19, ցերեկը՝ + 25 + 30։