Վաշինգտոնում թեմաներից մեկը վերաբերում էր Ղարաբաղի անվտանգությանը՝ Պաշտպանության բանակին. Արայիկ Հարությունյան

Մանրամասներ

Հունիսի 27-29-ին Վաշինգտոնում կայացած արտգործնախարարների քննարկման ամենածանր թեմաներից մեկը վերաբերում էր Ղարաբաղի անվտանգությանը՝ Պաշտպանության բանակին։ Այս մասին Արցախի խորհրդարանում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հարցրեց, թե ստեղծված վիճակում արդյոք բավարար է գնահատում հայկական կողմի՝ արցախյան և հայաստանյան իշխանությունների կատարած աշխատանքները միջազգային հարթակներում․ «Արդյոք Հայաստանի իշխանությունն այսօր չի՞ կարող դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Հաագայի դատարանի վճիռը գործնականում կատարելու և, կա՞ արդյոք երկխոսություն Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև՝ այդ հարցը տանելու Անվտանգության խորհրդի հարթակ»։

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների հետ գործածկցությանը, Արցախի նախագահն ասաց, որ ամեն օր շփումներ կան, կան նաև խնդիրներ, ինչը նման ձևաչափով պետք չէ քննարկել։

Մնացած հարցերով առաջարկեց մի ձևաչափ, որին կմասնակցի Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը․ «Ինձ հետ կամ առանց ինձ, ուղիղ կապով կարող է ներկայացնել ամենօրյա աշխատանքները, դրանք բավարար են թե չէ, արդեն Դուք կգնահատեք»։