Ֆրանսիայի ՆԳ նախարարն անկարգությունների պատճառով պահանջել է դադարեցնել գիշերային երթևեկությունը

Մանրամասներ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը պահանջել է գիշերը դադարեցնել հասարակական տրանսպորտի աշխատանքը երկրում տիրող անկարգությունների պատճառով։ ։ Այդ մասին գրել է Le Point-ը։

Դարմանինը Ֆրանսիայի բոլոր պրեֆեկտուրաներին խնդրել է ժամը 21։00-ից (Երևանի ժամանակով 23։00-ից) դադարեցնել բոլոր ավտոբուսների և տրամվայների աշխատանքը։

Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ տրանսպորտը կարող է հասանելի չլինել արդեն հուլիսի 1-ի գիշերը։

Ֆրանսիայում զանգվածային անկարգությունները սկսել են այն բանից հետո, երբ Փարիզի Նանտեր արվարձանում ոստիկանը կրակել ու սպանել է Mercedes մեքենա վարող 17-ամյա դեռահասին, որը հրաժարվել է ենթարկվել իրավապահների պահանջներին։

Դատարանը կրակողին կալանավորելու որոշում է կայացրել։

Հունիսի 30-ի գիշերը բերման է ենթարկվել ավելի քան 660 քաղաքացի։ Բերման ենթարկվածների առնվազն մեկ երրորդը երիտասարդներ և անչափահասներ են։