Որքան Ուկրաինան և Արևմուտքը ձգձգեն խաղաղ կարգավորման հարցը, այնքան ավելի դժվար կլինեն բանակցությունները. Լավրով

Մանրամասներ

Ինչքան Ուկրաինան և Արևմուտքը ձգձգեն խաղաղ կարգավորման հարցը, այնքան ավելի դժվար կլինի բանակցել,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ ողջ Արեւմուտքն ու Ուկրաինան հրաժարվում են բանակցել, իսկ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու լուրջ առաջարկներ Արեւմուտքից չեն եղել։

Սերգեյ Լավրովի խոսքով՝ որոշ երկրներ վարձկանների անվան տակ զորքեր են ուղարկում Ուկրաինա, իսկ հակամարտության գոտում կան բազմաթիվ օտարերկրյա մասնագետներ։