Կադիրովի զորքը մտնում է Ռոստով․ Վիդեո

Մանրամասները՝ տեսանյութում

Կադիրովի զորքը մտնում է Ռոստով։ Սպասվում է զորքի լրացուցիչ համալրում։

Հիշեցնենք՝ որ Վագներականները արդեն մտել են Տուլա, իսկ Տուլայից Մոսկվա հեռավորությունը 250 կիլոմետր է:

Սպասվում է, որ վագներականները Մոսկվայում կլինեն այսօր՝ ժամը 6-8-ի միջակայքում: 

Ավեկի վաղ․ 

Մոսկվայում և Մոսկվայի մարզում հակաահաբեկչական ռեժիմն արդեն գործում է:

Այն սահմանվել է նաև Վորոնեժի մարզում:

Հակաահաբեկչական ռեժիմի գործողության ժամանակ մանրամասն ստուգվում են բոլոր փոխադրամիջոցները, քաղաքացիները, համացանցի աշխատանքը, հեռախոսազանգերը:

Գործում են կապի սահմանափակումներ:

Ըստ նպատակահարմարության, կարող են տնօրինվել քաղաքացիների և կազմակերպությունների գույքը և փոխադրամիջոցները:

Ինչպես արդեն հայտնել ենք, Մոսկվայում այս պահին ուժեղացված հսկողություն է իրականացվում:

Քաղաքապետ Սոբյանինը հայտնել է քաղաքում հակաահաբեկչական միջոցառումների անցկացման մասին: 

Վարշավյան մայրուղում, ինչպես նաև Մոսկվայի շրջանի բոլոր մյուս մայրուղիներում կանգնած են զինվորական մեքենաներ և տեխնիկա:

Մոսկվայում չեղարկվել են բոլոր զանգվածային միջոցառումները: Այս մասին առավոտյան հայտարարել է քաղաքապետ Սոբյանինը: