Նախագահ Պուտինը տեղյակ է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակին. Կրեմլ

Մանրամասներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի շուրջ տիրող իրավիճակին: Այս մասին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Նախագահ Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»,- ասել է նա։

Ինչպես հայտնի է ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Եվգենի Պրիգոժինի անունից՝ «Վագներ»–ի թիկունքային ճամբարներին «հարվածելու» մասին տարածված բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

ՌԴ ՊՆ–ն այդ հաղորդագրություններն անվանել է «տեղեկատվական սադրանք»։