Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի 5-րդ թաղամասում պայթյուն է որոտացել

Մանրամասներ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի 5-րդ թաղամասում պայթյուն է որոտացել, ոստիկանությունը տարհանում է մարդկանց, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ փլուզվել են մի քանի տների ճակատային հատվածներ, հրդեհվել են հարակից մի քանի տներ։ Հրշեջ-փրկարարները տեղում են։

Իշխանությունները քաղաքացիներին հորդորում են խուսափել դեպքի վայրից։

Նախնական տվյալներով՝ վիրավորվել է մեկ մարդ։

Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։