Նիկոլ Փաշինյանը մտածում է ՀՀ օրհներգի վերջը փոխելու մասին. VIDEO

Մանրամասներ

Այսօր՝ հունիսի 15-ին՝ ԱԺ-ում իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետության օրհներգին կանդրադառնա՝ «բարձրաձայն մտածելու ժանրում»։

Նրա խոսքով՝ խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանի հիմնը ավարտվում է զոհվելու մասին խոսքերով և զոհվելու տեսարանով, այնինչ այն կարելի է այլ կերպ ավարտել։

«Ես էս վերջերս շատ մտածում եմ, իհարկե, զուտ էսթետիկական, բանաստեղծական առումով գուցե հեշտ չի իրականացնել, բայց կարծում եմ, որ քաղաքական առումով շատ ճիշտ կլինի, որ ՀՀ հիմնն ավարտվի հետևյալ տողերով․

Նաի՛ր նրան՝ երեք գունով նվիրական մեկ նշան,

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան», - ՀՀ օրհներգի նախավերջին տունը մեջբերեց Փաշինյանը՝ այսպիսով առաջարկելով հիմնն ավարտել նախավերջին տնով։