Դերասանուհին մերկացրել է կրծքերը Բայդենի հետ լուսանկարվելուց հետո․ ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ

Մանրամասներ

Սպիտակ տանը կազմակերպված միջոցառման մասնակիցներից մեկը կիսով չափ մերկացել է ներկաների առջև:

Այս մասին գրել է Daily Mail-ը՝ տեղեկացնելով, որ խոսքը տրանսգենդեր դերասանուհի և մոդել Ռոուզ Մոնտոյայի մասին է: Նա մասնակցել է ԼԳԲՏՔ+ համայնքի ներկայացուցիչների համար Սպիտակ տանը կազմակերպված ընդունելությանը:

27-ամյա մասնակիցը Սպիտակ տան պարտեզում լուսանկարվել է նախագահ Ջո Բայդենի հետ, իսկ որոշ ժամանակ անց հանել բլուզն ու մնացել կիսամերկ:

Պարբերականը նշում է, որ միջոցառմանն ԱՄՆ նախագահը, դիմելով ներկայներին, ասել է, որ նրանք իր հանդիպած ամենաքաջ ու ոգեշնչող մարդկանցից են: