Այսօրվանից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտայում

Մանրամասներ

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով ս.թ. հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտայում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես, ճանապարհային երթևեկության նոր սխեմայի համաձայն՝ առաջին երթևեկելի գոտիով թույլատրվում է երթևեկել միայն հասարակական տրանսպորտին:

Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: