Եկեղեցին իր ասելիքն ու անելիքն ունի մեր ազգին հուզող խնդիրների և մարտահրավերների առումով:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Առաջինը։
«Ասել ենք, կասենք ու մի՛շտ պիտի ասենք. եկեղեցին իր ասելիքը և անելիքը ունի մեր ազգին հուզող խնդիրներին ու դիմագրավող մարտահրավերների գծով։ Ազգի հարցերը նաև եկեղեցու հարցերն են և՝ փոխադարձաբար։
Սա հիշեցնում է մեզ մեր դարավոր պատմությունը»,- գրել է Արամ Առաջինը։
0Comments