Ինչու Բաքուն հրաժարվեց հանդիպումից. «Հրապարակ»

Մանրամասներ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում հունիսի 12-ին կայանալիք արտգործնախարարների հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով։

Ադրբեջանական կողմը չի նշում, թե որքան ժամանակով է խնդրել հետաձգել։ Վաշինգտոնից էլ երեկ հայտարարեցին, թե ժամկետներ հայտնի չեն։

Թեպետ Ադրբեջանի խնդրանքի մասին հաղորդած Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, թե նոր ժամկետների մասին տեղեկություն պետք է հրապարակի ԱՄՆ պետքարտուղարությունը։

Ինչո՞ւ չեղարկվեց վաշինգտոնյան հանդիպումը, եթե մայիսի սկզբին նույն վայրում 4 օր տևած հանդիպումներից հետո հաղորդվում էր, որ բավական ուշագրավ բանակցություններ են եղել, որոշ հարցերում առանցքային համաձայնության են եկել։

Թվում է, թե արևմտյան ձևաչափը ձեռնտու է Բաքվին, Արցախը ամբողջությամբ հանձնվում է Ադրբեջանին, չկա կարգավիճակի հարց, կա միայն երկխոսելու թեմա, իսկ Վաշինգտոնը ողջունել էր Ալիևի այն ելույթը, որտեղ վերջինս պահանջում է Արցախի հայերից «վիզը ծռած գալ ու համաներում խնդրել»:

Այս ամենի փոխարեն Ադրբեջանից պահանջվում է ընդամենը հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում