Սոչիում այսօր կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում. Կրեմլ

Մանրամասներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ուրբաթ առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է interfax-russia.ru-ն։

«Նախագահ Պուտինն այսօր Սոչիում է: Նա իր աշխատանքային օրվա հանրային մասը կսկսի Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի հետ ոչ պաշտոնական զրույցով, որը տեղի կունենա Բոչարով Ռուչեյի նստավայրում: 

Այնուհետև նախագահը կմեկնի Սիրիուս, որտեղ կմասնակցի արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը, որոնք մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին... 

Պուտինն առանձին աշխատանքային հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ», - ասել է Պեսկովը։