ԱՄՆ դեսպանն այցելել է Տաթևի վանք, Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցի

Մանրամասներ

Լինելով Սյունիքում՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցի, Տաթևի վանք և Խնձորեսկ քարանձավային քաղաք:

«Դեսպանն ընդգծել է մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման կարևորությունը»,-ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունում: