Ես լավ չեմ հասկանում, երբ ասում եք անկլավների հարցում ամբողջ պատասխանատվությունը մերն է․ Արարատ Միրզոյան

Մանրամասներ

Եղել են Ադրբեջանական անկլավներ, բայց թող մասնագետները որոշեն այդ անկլավները ինչի հիման վրա են գոյություն  ունեցել, իրավունք ունեին գոյություն ունենային, թե ինեցիայով բոլորը սկսել են ասել անկլավ բայց չկա։

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը պատասխանելով հարցին, թե երբվանից է անկլավների հարցը առաջացել և արդյոք այն կա խաղաղության պայմանագրի մեջ, կա՞ անկլավների արձանագրված թիվ։

«Գյուղեր են եղել, որոնք համարվել են անկլավներ, բայց սահմանազատման գործընթացը լուրջ գործընթաց է, այդտեղ ամեն հավակնություն, որը կունենա տվյալ երկիրը, հիմնավորման կարիք ունի, սա մեծ գործընթաց է, որի մասին արհեստավարժ դատողություններ անել ինձ թույլ չեմ տալիս»։

Միրզոյանը պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ընդունում են, որ անկլավների հարցով պատասխանատվությունը ամբողջությամբ ներկա իշխանությանն է և որևէ մեկին չեն կարող մեղադրել այս հարցում, նշել է․

«Քաղաքական առումով, այո, այդ անկլավները եղել են, բայց հանձնաժողովների համատեղ աշխատանքի արդյունքում պետք է ամեն ինչ նայեն, իրավական հիմնավորում անեն։ Ես լավ չեմ հասկանում, որ դուք ասում եք անկլավների հարցում ամբողջ պատասխանատվությունը մերն է, խաղաղության պայմանագրի նախագծում, այս պահին, անկլավների մասին պնդումներ չկան»։

Միրզոյանը հորդորել է անկլավների մասին խոսելիս չմոռանալ մի կարևով դետալ ՝ մենք ունեինք հայկական անկլավ, որը կար Ադրբեջանական ԽՍՀՄ- ում՝ Արծվաշենը, որի ստեղծման և գոյության իրավական հիմքերը ոչ ոք չի վիճարկում։