Փնտրվում է ընդդիմություն. «Հրապարակ»

Մանրամասներ

«Հրապարակ»-ը գրում է. «Թեև ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջեի կատարողականի քննարկումները բոյկոտելու մասին ընդդիմությունը պաշտոնապես չի հայտարարել, սակայն երեկ ՊՈՒ-ից որևէ մեկը ներկա չէր, իսկ «Հայաստանից» ներկա էր 2-3 պատգամավոր, և եթե նախկինում նման քննարկումներին սուր հարցադրումներ էին անում, քննադատական ելույթներով հանդես գալիս, երեկ քննարկմանը ներկա Արթուր Խաչատրյանն ընդամենը տարակուսանք հայտնեց, թե ինչպես է Անդրանիկ Քոչարյանը քննադատում ՆԳՆ գործունեությունը, Գեղամ Մանուկյանը կատակեց, իսկ Գեղամ Նազարյանն էլ հետաքրքրվեց, թե պատերազմի ժամանակ քանի ոստիկան է զոհվել»:

Մանրամասները՝ թերթի համարում: